ՀՀ, 0033, Երևան, Վազգեն Առաջին Վեհափառի 12 շենք
(+37410) 22 00 69, info@musicland.am

Ձեր զամբյուղը

Մեր մասին

«Մյուզիք Lենդ» ընկերությունը հիմնադրվել է1993 թվականին Մելս Սնխչյանի կողմից:

Երաժշտական կենտրոնների բացակայության պայմաններում Մելս Սնխչյանը, լինելով երաժիշտ և հայրենասեր, ցանկանում էր պահպանել արվեստի ոգին իր հայրենի քաղաքում: Ամեն ինչ սկսվեց ստեղնաշարային գործիքների (մեկ-երկու հատ Casio և Yamaha ապրանքանիշի սինթեզատորներ և մի քանի հատ կիթառներ) փոքրիկ մի խանութից, որը երկար ճանապարհ է անցել: Եվ այսօր մեր խանութը պատրաստ է Ձեզ լավագույնը առաջարկել երաժշտության աշխարհում: Ներկայումս «Մյուզիք Lենդ» ընկերությունը ներկայացնում է երաժշտական գործիքների և սարքավորումների լայն տեսականի: Մենք ունենք լարերի և աքսեսուարների լայն տեսականի, ինչպես նաև էթնիկ գործիքների և կիթառային պարագաների խոշոր ընտրություն:

Ընկերությունն ունի մեծածախ առևտրի տարիների փորձ և ֆիրմային բրենդ փաթեթ, որը կարող է ապահովել մանրածախ երաժշտական խանութների համար նախատեսված ամբողջական տեսականի: Այսօր «Մյուզիք Lենդ» -ը ոչ միայն մանրածախ խանութ է, այլև 20-ից ավելի գլոբալ բրենդներ ներկրող խոշորագույն դիստրիբյուտոր:

Ընկերությունը բացառիկ պայմանագրեր ունի հետևյալ ապրանքանիշերի մատակարարման համար`

- PROEL 

- Roland

- KORG

- VOX

- Ritmuller

- Kayserburg

Մենք պատրաստ ենք ապրանքը ուղարկել երկրի ցանկացած կետ Ձեզ հարմար եղանակով:

 «Գին-որակ» լավագույն հարաբերակցությունը արտադրանքը գրավիչ է դարձնում գնորդների բոլոր կատեգորիաների համար:

Դուք միշտ կստանաք մասնագիտական խորհրդատվություն երաժշտական գործիքների, սարքավորումների և աքսեսուարների ընտրության վերաբերյալ: Մոտ ապագայում նախատեսվում է օնլայն վաճառքի համակարգը մեր www.musicland.am կայքի միջոցով: Ընկերությունն ունի զեղչերի և բոնուսների ճկուն համակարգ:

Մեր հաճախորդների համար մենք մշտապես անցկացնում ենք տարբեր մարքեթինգային ակցիաներ, որոնց Դուք կարող եք հետևել մեր կայքից:

 «Մյուզիք Lենդ» ընկերությունը համագործակցում է երաժշտական դպրոցների, թատրոնների, կոնսերվատորիաների, ուսումնական հաստատությունների, երաժշտական վայրերի և ձայնագրման ստուդիաների հետ, ինչպես նաև տրամադրում է տեղեկատվական աջակցություն զանազան միջոցառումների համար:

Եթե Դուք անում եք առաջին քայլերը դեպի արվեստի աշխարհ, ապա մեր աշխատակիցները ուրախ կլինեն ցույց տալ երաժշտական գործիքների, ձայնային և համերգային սարքավորումների բոլոր հնարավորությունները, որոնք հետաքրքրում են Ձեզ:

Մեր ծառայությունները հավասարապես հարմար են ինչպես մասնագետների, այնպես էլ սկսնակ երաժիշտների համար:

«Մյուզիք Lենդ» խանութ-սրահը երաշխավորում է ապրանքների և ծառայությունների բարձր որակ: